Ինչպես ազատվել բերանի խոռոչի տհաճ հոտից

Բերանի խոռոչի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել ամենատարբեր պատճառներով, այդ թվում նաև սննդակարգով, սխալ հիգիենայով և տարբեր հիվանդություններով: Այս խնդիրը խիստ բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա, ուստի հարկավոր է հնարավորիս արագ ազատվել դրանից՝ անկախ առաջացման պատճառից:

Այս խնդրից ազատվելու համար կարելի է կիրառել հատուկ ողողման միջոցներ կամ մաստակներ, սակայն կարելի է նաև օգտագործել բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն չեն պարունակում քիմիական տարրեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 4 բնական միջոց բերանի խոռոչի տհաճ հոտից ազատվելու համար:

1 ճաշի գդալ կաղնու կեղևին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել մինչև սառչի և քամել: Ստացված եփուկն օգտագործել ողողումների համար: Այն ոչ միայն ազատում է տհաճ հոտից, այլև ամրապնդում է լնդերը: 1 թեյի գդալ սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մի փոքր թրմել, այնուհետև քամել և օգտագործել եփուկը ողողումների համար:

Որպես շնչառությունը թարմացնող և լնդերի արյունահոսությունից ազատող արդյունավետ միջոց կարելի է նաև մաստակի փոխարեն ակնամոմ ծամել: Մաստակի մեկ այլ այլընտրանքային տարբերակ կարող է լինել սոճու խեժը, որը կարող է մի փոքր տհաճ համ ունենալ, սակայն շատ օգտակար է առողջության համար:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика