Ինչպես են քրքումն ու ընկույզներն օգնում են երկարացնել կյանքը.

Հարվարդի համալսարանի և Ամստերդամի համալսարանի գիտնականները պարզել են, որ քրքումն ու ընկույզները կարող են երկարացնել մարդու կյանքն առնվազն 10 տարով: Ինչպես գրում է actualnews.org կայքը, մասնագետները խորհուրդ են տալիս ներառել վերոնշյալ մթերքը սննդակարգում, ինչը կօգնի ամրապնդել առողջությունը: Գիտնականներն ընդհանրացրել են տարիներ տևած հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում էին ընկույզների, այդ թվում նաև հունական ընկույզի դրական ազդեցությանն օրգանիզմի վրա:

Այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր, վիտամիններ, ակտիվ բուսական միացություններ ու հակաօքսիդանտներ, իսկ այս բաղադրիչները դրական ազդեցություն են ունենում սրտամկանի աշխատանքի վրա և մաքրում են արյունատար անոթները՝ նվազեցնելով վաղաժամ մահվան հավանականությունը: Բացի այդ, մասնագետներն ընդգծում են, որ այս մթերքը կանխում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացումը, ուստի այս վտանգավոր հիվանդությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգն ընկույզով:

Շատ առողջարար է նաև քրքումը, որի օգտակար հատկությունները պայմանավորված են դրա ակտիվ բաղադրիչով՝ քրքումինով: Այս նյութն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով: Կրծողների վրա անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս համեմունքը շատ օգտակար է օրգանիզմի համար: Մասնագետներն ընդգծում են, որ քրքումը մեծ քանակությամբ օգտագործվում է Հնդկաստանում, իսկ այդ երկրի բնակիչները հայտնի են իրենց երկարակեցությամբ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика