Ինչպես է կորոնավիրուսն ազդում համաշխարհային տնտեսության վրա

Կորոնավիրուսի վերաբերյալ անհանգստությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանգեցրել է այսօր ֆոնդային ինդեքսների անկմանը:Օրվա արդյունքներով ԱՄՆ ի բորսաների անկումը կազմել է 3,35-3,71%: Այս ֆոնին այսօր Ճապոնիայում Չինաստանում և Ռուսաստանում առևտրային բորսաները բացվել են կարմիրով:

Հանգստյան օրերի հիմնական թեմաներից մեկն էր Իտալիայում կորոնավիրուսի բռնկումը, որտեղ հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 229-ի մահացել է վեց մարդ:Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախազգուշացրել է որ կա հավանականություն որ վիրուսը շատ ուժեղ ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի շտապում Եվրոպայում և Ասիայում կորոնավիրուսի բռնկումը համաճարակ ճանաչել: Ինչպես նշում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը սա «համաճարակ է աշխարհի տարբեր մասերում» «համավարակի ներուժով»։Իրավիճակը Չինաստանում շարունակում է մնալ համեմատաբար կայուն: Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77,6 հազարը ինչը փոքր-ինչ աճել է ուրբաթ օրվա համեմատ այդ ժամանակ իշխանությունները հայտնում էին վարակված 75,5 հազար մարդու մասին):

Կորոնավիրուսի բռնկման ֆոնին ավելի արտահայտիչ է հիվանդության բացասական ազդեցությունը միջազգային ֆինանսական համակարգի վրա: Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսն անկում է ապրել 3,56%-ով, Nasdaq-ը՝ 3,71%-ով,իսկ S&P 500-ը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 խոշորագույն ընկերությունները, անկում է ապրել 3,35%-ով:Ցուցանիշները անկում են ապրել նաև Եվրոպայում, որին հաջորդում են ԱՄՆ-ը, Տոկիոն, Շանհայը և Շենժենը, ինչպես նաև՝ Հոնկոնգը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика