Մարդու սննդակարգը շատ լուրջ ազդեցություն է ունենում նրա ամբողջ օրգանիզմի վրա, և մաշկային հյուսվածքները նույնպես բացառություն չեն կազմում,սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում իրենց ընդունած սննդին ու ըմպելիքներին ինչը հաճախ հանգեցնում է տհաճ հետևանքների:Մասնագետներն անց են կացրել ուսումնասիրություն՝փորձելով հասկանալ թե ինչպես է մարդու մաշկի վրա անդրադառնում սննդակարգում մրգերի ու բանջարեղենի պակասը և միաժամանակ քաղցր ու յուղոտ մթերքի մեծ քանակությունը:Նրանց ուշադրության կենտրոնում է եղել այսպես կոչված Արևմտյան սննդակարգին,որին բնորոշ է մեծ քանակությամբ հագեցած ճարպերի ու ածխաջրերի առկայությունը:Այս սննդակարգով սնվող մարդիկ օգտագործում են մեծ քանակությամբ արագ սնունդ և շատ քիչ քանակությամբ բանջարեղեն ու մրգեր:
Գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որպեսզի ապացուցեն,որ նման սնունդը բացասաբար է անդրադառնում մաշկի վրա և կարող է անգամ հանգեցնել այնպիսի լուրջ մաշկային խնդրի առաջացման,ինչպիսին է պսորիազը:Ընդ որում այս դեպքում ավելորդ քաշի հետ կապված հավելյալ խնդիրներ կարող են և չլինել:Գիտափորձի շրջանակներում մասնագետները լաբորատոր մկներին կերակրել են մեծ քանակությամբ շաքար ու ճարպեր պարունակող մթերքով և հետևել նրանց առողջական վիճակին։Մեկ ամիս անց նրանք նկատել են,որ կենդանիների մոտ ի հայտ են եկել մաշկի բորբոքումներ,ինչն ապացուցել է,որ նման սննդակարգն իսկապես բացասաբար է անդրադառնում մաշկի վրա, գրում է medikforum.ru կայքը: