Կանադայի 73-ամյա բնակչուհի Ջոան Մաքդոնալդն ամբողջ կյանքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, սակայն միայն վերջերս է հասել ցանկալի արդյունքին: Կինը փորձում էր նիհարել, սակայն սնունդը որպես «սփոփանք» էր օգտագործում տարբեր խնդիրների դեպքում, ինչի հետևանքով ավելորդ քաշից չէր հաջողվում ազատվել:
70 տարեկանում Ջոանն արդեն դժվարությամբ էր տեղաշարժվում, քանի որ արթրիտն ու այլ հիվանդություններն սկսել էին սրվել, սակայն դստեր՝ Միշելի նվերն օգնել է նրան վերականգնել և՛ առողջությունը, և՛ կազմվածքը:
Մաքդոնալդի դուստրը մորը նվիրել է սմարթֆոն, որում ներբեռնված է եղել սննդի կալորիականությունը հաշվող և սննդակարգ սահմանող հատուկ հավելված: Եվս մի քանի անց դստեր հորդորով կինը համաձայնվել է մասնակցել Մեծ Բրիտանիայում անցկացվող հատուկ «վերափոխման» ծրագրին և սկսել է մարզվել շաբաթական 4 անգամ ու սնվել հատուկ սննդակարգով:
Մոր փոփոխություններին ու առողջական վիճակին հետևելու համար Միշելն ինստագրամյան էջ է ստեղծել, որտեղ Ջոանը հրապարակում էր իր լուսանկարներն ու կիսվում հաջողություններով: Այժմ կնոջ էջն ունի 80 հազար հետևորդ և մեծ համակրանք է վայելում:
Ջոանի խոսքով՝ նոր կենսակերպը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքի որակի վրա: «Ես 100 տոկոսով հրաժարվել եմ իմ դեղորայքից, այս թվում՝ «սրտի» դեղերից, զարկերակային բարձր ճնշումը կարգավորող դեղերից, թթվային ռեֆլյուքսի և խոլեստերինի բարձր մակարդակի դեմ դեղամիջոցներից», — նշում է նա՝ հավելելով, որ իրեն շատ լավ է զգում, երբ հաճոյախոսություններ է լսում:
«Այժմ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, երբ հաճոյախոսություններ եմ ստանում երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից, որոնք, անշուշտ, բարձրացնում են ինքնագնահատականս: Ամուսինս սկսել է նկատել լավ տեսքս, իսկ ընտանիքս հպարտանում է իմ ջանքերով», — ընդգծում է կինը:
Նյութի աղբյուր