Մեզանից յուրաքանչյուրը հոգ է տանում իր առողջության մասին, քանի որ օրգանիզմի վրա ամենակարևոր ազդեցություն ունեցող գործոնը սնունդն է: Ամենակարևոր սննդամթերքը եղել է և կա մսամթերքը, սակայն, ցավոք, որակյալ միս գնելը օրեցօր ավելի է դժվարանում: Բանն այն է, որ այդ մթերքի մեջ հաճախ ներարկում են տարբեր լուծույթներ և հակաբիոտիկներ, նույնիսկ առողջ կենդանիներից ստացված մսին:
Ինչպես ընտրել միսը։
1. Միսը չպետք է թաց և կպչուն լինի:
2. Խոզի թարմ միսը պետք է թույլ վարդագույն լինի, տավարի միսը կարող է լինել բաց վարդագույն կամ կամ մուգ կարմիր:
3. Դեղերով հագեցած միսը սովորաբար թույլ է լինում: Պետք է ընտրել ձիգ և միագույն միս:
4. Որակյալ մսից չպետք է արյուն հոսի:
Ինչպես են հակաբիոտիկները ազդում մարդու օրգանիզմի վրա ։
1. Նույնիսկ չնչին դեղաչափը կարող է ալերգիկ երևույթներ առաջացնել:
2. Պարբերաբար օրգանիզմ ներթափանցող հակաբիոտիկները թուլացնում են դիմադրողականությունը:
3. Դրանք կարող են առաջացնել աղիների միկրոֆլորայի խախտումներ, դիսբակտերիոզ:
Ինչպես չեզոքացնել մսի միջից հակաբիոտիկները ։
Միսը երեք ժամ եփելուց հետո նրա մեջ առկա հակաբիոտիկները 90 տոկոսով նվազում են. դրանց 20 տոկոսը ամբողջովին քայքայվում է, իսկ 70 տոկոսը մնում է արգանակում: Պետք է հեռացնել եփելու ընթացքում առաջացած փրփուրը:
Միսը լավ լվանալուց կամ սառեցնելուց հետո հակաբիոտիկների քանակը նվազում է 20-25 տոկոսով: Կարելի է միսը նախապես 15 րոպե թողնել աղով և սոդայով հագեցած ջրում: Հակաբիոտիկները հրաշալիորեն չեզոքացնում են հապալասը, բրոկոլին, լոռամրգին և համեմունքները: Թունավոր նյութերը օրգանիզմից դուրս բերելու համար պետք է հնարավորինս շատ խոտաբույսերով թեյ օգտագործել: