Ինչպես տնային պայմաններում մարցիպան պատրաստել

Բաղադրիչներ

Նուշ (մաքրած, աղացած) – 3 բաժակ

Շաքարավազ – 2 բաժակ

Ջուր – 1 բաժակ

Ձու (սպիտակուց, մի փոքր հարած) – 2 հատ

Շաքարավազի փոշի – 3-4 ճ/գ

Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը Տաքացնել ջուրը, ավելացնել շաքարավազը, խառնել մինչև շաքարավազի լրիվ հալչելը և թողնել, որ օշարակը մի փոքր եռա: Հետո վերցնել կրակից և հարել՝ մինչև օշարակի մգանալը: Օշարակին ավելացնել աղացած նուշը, հարած ձուն, վանիլինը և եփել մի քանի րոպե, մինչև որ խառնուրդը պոկվի կաթսայի պատերից: Խառնուրդը դնել շաքարի փոշի շաղ տված սեղանին և մարցիպանային զանգված հունցել: Մարցիպանից հետաքրքրիր բաներ պատրաստել և ձևեր տալ: Կարելի է վրան ջնարակ լցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика