Ինչպիսին է կնոջ բնավորությունը:Սա կարելի է պարզել`ըստ նրա շուրթերի կառուցվածքի.Հաստ և լայն շուրթեր ունեցող կանայք հաստատակամ են,վստահ ու նպատակասլաց:Հիմա կամ երբեք սա է նրանց նշանաբանը:Այս տիպի կանանց համար շատ կարևոր են ազատությունն ու անկախությունը:Այն տղամարդը,ով կլինի նրա կողքին, պետք է հիանալի սիրեկան լինի և ընդունակ՝ կայացնելու ճակատագրական որոշումներ:
Հաստ, բայց նեղ շուրթեր ունեցողները ռոմանտիկ են և էմոցիանալ: Նրանց կյանքը անդադար իրար շարունակող վերելքներ և անկումներ է:Սրտացավ են, հեշտությամբ լսում են յուրաքանչյուրի խնդիրը, հիանալի ընկերներ են,սակայն չեն սիրում խորանալ սեփական խնդիրների մեջ: Նախընտրում են ուղղակի փակել աչքերը և ինքնախաբեությամբ տարվել:Վերին շուրթն ավելի հաստ է,քան ներքևինը: Նրանք սիրում են հրամայել,նպատակասլաց են,լիդեր`բոլոր ոլորտներում,և որևէ գործ սկսելիս` ամբողջովին նվիրվում ու ավարտին են հասցնում այն:Միշտ գիտեն, թե ինչ են ուզում ու ինչի են ձգտում:
Բարակ և լայն շուրթեր ունեցողները ռեալիստ են և ամուր կանգնած «ոտքեր վրա»:Սիրում են ծրագրել ամեն ինչ կանխավ:Անգամ սիրահարվելիս` նրանք չեն դնում «վարդագույն ակնոցներ», նախընտրում են չցուցադրել զգացմունքները, դրա համար էլ հաճախ սառը, ինքնամփոփ կամ գոռոզ են թվում:Այս տիպի կանայք սիրում են կայուն վիճակ և հաճույք են ստանում նրանից, որ ամեն ինչ իրենց կյանքում կանխամտածված է:
Բարակ և նեղ շուրթերով գեղեցկուհիների համար յուրաքանչյուր խնդիր լուծելի է,իսկ լավատեսությունն անսահմանափակ է:Նման կանայք սիրում են արկածներ և ադրենալին:Նրանք այնքան են վստահում իր ուժերին, որ կարող են ռիսկային մի բան անել, որից ուրիշները կհրաժարվեին` չցանկանալով կասկածի տակ դնել իրենց հեղինակությունը: