Խոյ. Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում:Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա:Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ որ մեկի հետ համագործակցության մասին:Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է:Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում,հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ:Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում:Մարդկանցից ում հետ հանդիպում եք կարելի է շատ բան սովորել:
Ցուլ. Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ,կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա:Ինչքան կարևոր են գործերը որոնցով պատրաստվում եք զբաղվել այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը:Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում,քան սկիզբը:Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքիրություններով և չեք թաքցնում դա:Շրջապատին դա դուր չի գալիս և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում:Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների,հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ,որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը:Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:
Երկվորյակներ. Վատ օր չէ:Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին,այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել,պատրաստ եղեք չարչարվել:Ձեր ինտուիցիան շատ սուր է դրա հուշումներն օգնում են և´ գործնական և անձնական խնդիրներ լուծելիս:Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար:Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք թե ով է արժանի ձեր ընկերակցությանը,իսկ ումից արժե հեռու մնալ:Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի,այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:
Խեցգետին. Ամեն ինչ այնպես չի ընթանում ինչպես կուզեիք,բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների այն էլ նշանակալի:Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ,նախանձում է ձեր էնտուզիազմին,հաժույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին:Օրը հաճելի կլինի հատկապես այն խեցգետինների համար,ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ,որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից:Գործնական ուղևորությունները հաջող կլինեն,տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել:Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ,բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ թե ինչպես պետք է վարվել`կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:
Առյուծ. Դժվար օր է:Դրա առաջին կեսին դուք դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները,բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը:Փողի հետ զգույշ եղեք,դուք հակված եք ավելի շատ ծախսել քան կարող եք ձեզ թույլ տալ:Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել,կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա,այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից:Յոգայով զբաղվելը թույլ կտա պահպանել հավասարակշռությունն ու հանգիստը:
Կույս. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով,բացի այդ`այն ավելի շատ համապատասխանում է մտորումների,քան գործողությունների համար:Կարևոր գործերը ցանկալի է հետաձգել:Ցանկալի չէ այսօր հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ,որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի հետագա զարգացումը:Հնարավոր են աննշան դրամական մուտքեր:Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի,ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին,ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը:Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա:
Կշեռք. Բարդ օր է խնդիրներ են առաջանում կյանքի համարյա բոլոր ոլորտներում:Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են:Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի:Այսօր ձեր հասցեին հնչած քննադատություններին շատ սուր եք արձագանքում:Նշանի ամենազգայուն ներկայացուցիչները կորցնում են գործելու ունակությունն ու թևաթափ լինում:Արդյունքում դուք սկսում եք մտածել թե երբեք էլ հաջողության չեք հասնի:Լավ կլինի,եթե ձեր կողքին գտնվի մեկը ով ձեզ հակառակում կհամոզի:
Կարիճ. Գործերը մի հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար,դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է առավոտյան,աստիճանաբար այն կթուլանա:Օրը հարմար է գործնական բանակցությունների համար,որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել`առաջ բերելով սեփական բիզնես-գաղափարները:Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն:Վատ օր չէ նոր ծանոթությունների,գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար:Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն բայց հաճելի:Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:
Աղեղնավոր. Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա դա կօգնի մոռանալ բացասական ապրումներն ու վախերը որոնից ոչ մի օգուտ կա:Դու աշխատում եք ջանասիրաբար ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա:Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի:Ցավոք,անձնական կյանքում գերակշռում է բացասական միտումների ազդեցությունը:Հնարավոր են վեճեր մտերիմների հետ:
Այծեղջյուր. Բարեհաջող օր է:Ձեր ինտելեկտուալ ներուժը շատ բարձր է այդ պատճառով յուրաքանչյուր խնդրից դուք պատվով եք դուրս գալիս:Օրը հարմար է ուսման որակավորման բարձրացման ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփման համար,ում մասնագիտական և կենսական փորձն օգտակար է ձեզ:Բոլորի վրա ում հետ գործ եք ունենում թողնում եք շատ լավ տպավորություն:Նոր ընկերներ և համախոհներ գտնելը դժվար չի լինի:Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերության սկիզբ,որը զարմանալիորեն ներդաշնակ կլինի:
Ջրհոս. Ստացվում է ավարտին հասցնել ավելի վաղ սկսված մի քանի գործեր:Դուք ինքներդ զարմանում եք ձեր գործնականության և խանդավառության վրա:Այն ինչ ուրիշներից մի քանի օր կպահանջեր ձեզ մոտ ստացվում է մի քանի ժամում:Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողության են հասնում իրենց կին համախոհների շնորհիվ:Դուք հակված եք ուղղամտության և հաճախ շատ կտրուկ եք ձեր արտահայտություններում ինչով վհատեցնում եք ձեր մտերիմներին:Հարմար օր է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար:
Ձկներ. Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում հանկարծաստեղծումներն այսօր ցանկալի են:Մնացած առումներով օրը բարենպաստ է նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում:Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է,դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում,դուք արագ հասկանում եք,թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության:Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ,այնքան օրը բարեհաջող կլինի: