Ինչ խնդիրներ կարող է առաջացնել ջրի չարաշահումը

Ջրի չարաշահումը ոչ միայն կարող է հանգեցնել սպիտակուցների քայքայման, այլև կարող է «լվանալ» օրգանիզմից անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ ներքին օրգանների վրա՝ գերծանրաբեռնելով սրտանոթային ու միզազատական համակարգերը: Այս մասին RT-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու Ալլա Պոգոժևան:

Մասնագետի խոսքով՝ միջինում մարդու օրգանիզմին օրական հարկավոր է 2,5 լիտր ջուր: Ընդ որում՝ մեկ լիտրը մարդն ստանում է սննդից, իսկ ևս 1-1,5 լիտրը հեղուկների տեսքով՝ թեյի, կաթի, ապուրի, հյութերի և այլն:Պոգոժևան ընդգծում է, որ ծարավի հագեցման վրա ազդում են նաև հեղուկի համային առանձնահատկությունները: Օրինակ թթու մորսերը, կանաչ թեյը, մրգային եփուկները կամ կվասը, խթանում են թքարտադրությունն ու նպաստում են ծարավի զգացման նվազմանը:

«Այդ ըմպելիքները, ինչպես նաև սուրճը, կակաոն, սև թեյը և այլ ըմպելիքները սննդակարգի մասն են կազմում որպես, այսպես կոչված, ազատ հեղուկ, որը չի պարունակվում պինդ մթերքի մեջ և պետք է լինի օրական 1500-2000 մլ, այսինքն՝ 6-8 բաժակ», — բացատրում է մասնագետը:Նա նաև նշում է, որ ամբողջ կյանքի ընթացքում մարդու օրգանիզմում ջրի մակարդակը տատանվում է: Օրինակ՝ նորածնի օրգանիզմում այն կազմում է 75%, իսկ տարեցների օրգանիզմում՝ 55%:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика