Ընդունված տեսակետ է, թե ձմռանը դժվար է նորաձև լինել։ Հաշվի առնելով ցուրտը՝ շատերս ենք նախընտրում թերանալ նորաձևության հարցում, սակայն լինել տաք և հարմարավետ հուդդիով։ Քանի որ այս տարի նորաձևությունը թույլ է տալիս ստեղծագործել, երբեմն տարօրինակ համադրություններ անել՝ կարելի է նաև հուդդիից ու երկարաճիտ կաշվե կոշիկներից ստանալ նորաձև կերպար։
Սև կաշի, վանդակավոր կտորներ ու վառ աքսեսուարներ․ այս ամենը կօգնեն նորաձև դիմակայել սառը եղանակին։ Հաշված օրեր և ձմեռն իր դիրքերը կզիջի։ Մինչև գարնանային տրամադրությունը կարելի է հետևել և տեսնել, թե հայ հայտնիներն այս ձմեռ ինչ կերպարներ են նախընտրել։