Հին հույներն ունեն մի լեգենդ, որը հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին պատմություն է պատմում, համաձայն որի՝ աստվածներն ու աստվածուհիներն ամեն մարդու մի նվեր են շնորհել, որը կօգնի նրանց կյանքում։
Խոյ – հավատ Խոյը ղեկավարվում է էնտուզիազմով ու երբեմն՝ նույնիսկ կույր հավատով։ Նրա ներքին ձայնը շարունակում է ասել նրան, որ ամեն ինչ լավ կլինի։ Դա լավատեսություն չէ, դա հավատ է։
Ցուլ – իշխանություն Կարևոր չէ՝ ինչ իրավիճակ է, կամ ով է նրանց հակառակորդը, եթե նրանք իսկապես ուզում են ինչ-որ բանի հասնել, կգտնեն դրա միջոցը։ Նրանք ունեն աներևակայելի ուժ։
Երկվորյակ – շփվողականություն Երկվորյակներն ունեն հիանալի ունակություն՝ դառնալու հասարակական խմբերի անդամ ու մարդկանց հետ կիսվելու արժեքավոր ինֆորմացիայով։
Խեցգետին – նվիրվածություն Նրանք չափազանց նվիրված են իրենց ընկերներին, ընտանիքին ու ամեն ինչին, ինչի հետ առնչվում են։ Միշտ փորձում են օգնել մարդկանց։
Առյուծ – հպարտություն Առյուծների մեջ լավ է զարգացած այն գիտակցությունը, որ իրենք արժանի են ու իմաստուն։ Նրանք հպարտության սիմվոլն են։
Կույս – հարմարվողականություն Ինչ իրավիճակ էլ լինի նրանց կյանքում, Կույսերը կարողանում են այնպես ադապտացվել, որ իրենց հիանալի են զգում։ Իհարկե, դա հեշտ չի ստացվում, բայց նրանց հաջողվում է անել դա։
Կշեռք – արդարություն Նրանք հիանալի դատավորներ են։ Դատում են թե՛ իրենց, թե՛ շրջապատի մարդկանց։ Կարողանում են տարբերել ճիշտը սխալից ու չափից շատ են գնահատում արդարությունը։
Կարիճ – կիրք Կարիճներն իրենց կրքի շնորհիվ կարողանում են գրավել մարդկանց։ Սա նրանց օգնում է հարաբերություններում։
Աղեղնավոր – հաջողություն Հնարավոր է, որ Աղեղնավորները դժվարություններ ունենան, բայց ամեն դեպքում, ամենօրյա կյանքում նրանց ուղեկցում է հաջողությունը։
Այծեղջյուր – առատություն Այծեղջյուրները միշտ տեսնում են իրենց աշխատանքի արդյունքները։
Ջրհոս – ունիկալություն Ջրհոսները միշտ տարբերվում են մարդկանցից։ Տարբերվող են ու շատ կրեատիվ։
Ձկներ – երևակայություն Ձկներն ունեն իլյուզիաներ ստեղծելու զարմանալի ունակություն։