Մարդու ափի մեջ որոշակի կերպարներ և նշաններ կան, որոնք կարող են որևէ հետաքրքիր բան պատմել: Ուշադիր նայեք ափին: Ի՞նչ տեսաք:
Եռանկյուն. Յուրահատուկ տաղանդ ունեք, որը կօգնի կյանքում գլխապտույտ հաջողության հասնել: Ձեր առաջադրանքն է՝ պարզել այդ ինչ տաղանդ է և չծուլանալ, զարգացնել այն:
Ձուկ. Առանձնացնում է խորապես կրոնասեր և հավատավոր մարդուն:
Կիսալուսին. Լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք բառացիորեն տեսնում են ապագան:
Շեղանկյուն. Արկածախնդիր: Այս մարդիկ սիրում են ամեն նոր և անհայտ բան: Անկեղծորն համոզված են, որ ռիսկը լավ բան է: Ոչ մի դժվարությունից չեն վախենում:
Եռաժանի. Կարելի է ասել՝ դուք աստվածային պաշտպանության տակ եք և ոչ մի բարդություն չի կարող խախտել ձեր կյանքի ընթացքը:
Աստղ. Յուրահատուկ մտավոր ունակություններ ունեք: Մեծ հաջողությունների կհասենք գիտության, փիլիսոփայության կամ կրոնի ոլորտներում:
Խաչ. Բնորոշում է խորապես հոգևոր մարդու: