Մեր օրերի ամենաքննարկված դերասանուհիներից մեկը՝ Անի Երանյանն իր մանկության լուսանարն է հրապարակել։ 40 օրական Երանյան,- գրել է դերասանուհին։ Համաձայնեք, որ ոչ մի կերպ չէիք կարող կռահել, որ հենց Անին է լուսանկարում, եթե ինքը չհայտներ այդ մասին։
Իսկ օրեր առաջ պարզվել էր, որ դերասանուհին նկարահանվելու է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում․ ահա այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որը շուտով 4K որակով հասանելի կլինի Ucom ցանցում գործող ArmeniaPremium-ի բաժանորդների համար։ Հեռուստասերիալի հիմքում իրական պատմություն է։