«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանի կրտսեր դուստրը՝ 5-ամյա Մարիան, պրոֆեսիոնալ նոր ֆոտոշարք ունի, որն Իրինան տրամադրել է Tert.am Life-ին և պատմել կատարված աշխատանքի, ֆոտոշարքի ու Մարիայի համարձակության մասին, քանի որ փոքրիկը կարողացել է հաղթահարել ցուրտն ու մեծ շների հանդեպ վախը։
«Աշխատել ենք լուսանկարիչ Պարգև Այդինյանի հետ, որը շատ հաճախ համագործակցում է քրոջս՝ Լուսինեի հետ։ Դեռ նախորդ տարի ձմռանը ծնվեց նման շարք իրականացնելու գաղափարը, անընդհատ սպասում էինք, թե երբ է ձյուն գալու, բայց այդպես էլ չեկավ։ Մեկ տարի անհամբեր սպասել ենք ու երբ վերջին ձյունը եկավ, միտքն իրականություն դարձրինք,- ասաց Իրինան և նշեց, որ ֆոտոշաքրին բավականին մանրակրկիտ են նախապատրաստվել, նախքան նկարահանումը լուսանկարչից հանձնարարություններ են ստացել: -Մարիան հանձնարարություն ուներ շների հետ անկաշկանդ շփվել։ Սկզբում վախենում էր մեծ շներից, բայց երբ սկսեցինք քաղաքում շրջել, դրսի կենդանիներին կերակրել, սիրել, բոլոր վախերը հաղթահարեց։ Հիմա առանց մեր ասելու էլ կարող է փողոցում գրկել, սիրել մեծ շանը»։
Մարիան շատ է սիրել այն շանը, որի հետ լուսանկարվել է: Իրինան ծիծաղելով պատմեց, թե դուստրն ինչպես է սպասում շան տարեդարձին, որպեսզի կրկին տեսնի նրան․ «Շատ ծիծաղելի էր, երբ Մարիան տպավորված պատմում էր, թե շան անունը «сидеть» էր։ Նկարահանման ընթացքում շանն այնքան էին ասել «сидеть», որ
Մարիան մտածել էր՝ անունն է այդպես ու որքան էլ բացատրեցի իրեն, որ դա անունը չէ, չօգնեց: Ասում է՝ «сидеть»-ի տարեդարձին նրան էլի կտեսնեմ»։
Լուսանկարհանման օրը համընկել է Իրինայի՝ Իտալիա մեկնելու հետ։ Մարիան նկարահանմանն առանց մայրիկի է գնացել։ «Իմ երեխաները բարդույթներ չունեն, նրանց համար կարևորն ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելն է։ Ես եմ շատ ափսոսում, որ չկարողացա հետևել, թե ինչպես են աշխատում։ Լուսանկարիչը պատմում է, որ Մարիան իրեն բավականին լավ է դրսևորել, բոլորի համար դա ուղղակի խաղ է եղել։ Այդ օրը շատ ցուրտ էր, իրենք մոտ երեք ժամ դրսում նկարահանել են, կային կադրեր, որտեղ Մարիան միայն բլուզով էր, բայց նա ո՛չ հիվանդացավ, ո՛չ բողոքեց, որ մրսել է։ Ավելին՝ լուսանկարիչը Մարիային ծաղիկ է նվիրել․ դուստրս այնքան է ուրախացել, որ անընդհատ ասում է, թե դա կախարդական ծաղիկ է, մեր բոլոր հյուրերին ցույց է տալիս»,-պատմեց նա։
Իրինան նշեց, որ դուստրերը, բացի համարձակ լինելը, նաև արտիստիկ են․ «Օբյեկտիվ եմ ասում, իմ աղջիկները շատ մոդելային են, պարբերաբար մասնակցում են ցուցադրությունների, մոդելային մրցույթների։ Եթե մյուս երեխաները մինչև ցուցադրությունը պարապում են, Ալյան ու Մարիան երբեք նախապես չեն պատրաստվում։ Իրենք այնքան էնտուզիազմով երեխաներ են, այնքան մեծ ցանկություն ունեն արտիտական ինչ-որ բաներ անելու, որ իրենց մոտ ինքնաբերաբար ամեն ինչ ստացվում է»։
Լուսանկարները՝ Պարգև Այդինյանի: Հեղինակ Զառա Ղազարյան: Աղբյուր