Լավագույն ժողովրդական դեղամիջոցները նշիկաբորբը բուժելու համար Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները

Նշագեղձերը փոքրիկ գեղձեր են, որոնք մարդիկ հաճախ չեն նկատում մինչ որևէ խնդրի ի հայտ գալը: Այս անկարևոր թվացող օրգաններն իրականում շատ կարևոր գործառույթ են կատարում և պաշտպանում են օրգանիզմն ախտածին տարրերից: Նշագեղձերը գտնվում են բերանի խոռոչի խորքում, ուստի հաճախ առաջինն են բախվում բերանի կամ քթի միջոցով օրգանիզմ ներթափանցած վիրուսներին ու բակտերիաներին: Սա է պատճառը, որ այս գեղձերը հաճախ են ախտահարվում:

Նշագեղձերի ամենատարածված հիվանդությունը նշիկաբորբն է, որի հիմնական ախտանշաններն են կոկորդի ցավը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, դողն ու ընդհանուր թուլությունը:Այս խնդրի դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին և հետևել նրա բոլոր ցուցումներին: Որպես կանոն մասնագետները նշանակում են դեղորայքային բուժում, սակայն այդ բուժման հետ մեկտեղ կարելի է կիրառել նաև բնական դեղամիջոցներ, որոնք կօգնեն խթանել բուժումը: Նման միջոցները շատ արդյունավետ են և միաժամանակ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները: 3 ճաշի գդալ աղը լուծել 1 լիտր տաք ջրի մեջ, այնուհետև շնչել բարձրացող տաք գոլորշին: Այս պարզ պրոցեդուրան կօգնի շատ արագ մեղմել կոկորդի ցավը:Կարելի է նաև ½ ճաշի գդալ աղը լուծել 1 բաժակ ջրում, այնուհետև ստացված լուծույթն օգտագործել կոկորդի ու բերանի խոռոչի ողողումներ անելու համար: Աղը կօգնի մաքրել կոկորդը մանրէներից և կազատի գրգռվածությունից:

1 հատ ճակնդեղը քերիչով մանրացնել, այնուհետև ստացված զանգվածի 1 բաժակին ավելացնել 9%-անոց քացախ, լավ խառնել, այնուհետև կափարիչով փակել և 4 ժամ թրմել որևէ մութ վայրում: Ստացված զանգվածը քամել, քուսպը դեն նետել, իսկ հեղուկն օգտագործել 2,5 ժամը մեկ կոկորդի ողողումներ անելու համար: Այս դեղամիջոցը կօգնի բուժել ինչպես քրոնիկ, այնպես էլ ֆոլիկուլար նշիկաբորբը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика