Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխում են Երևան:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը: «ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ այցելել է դեպքի վայր»,-նշեց նա: