Լուսինե Բադալյանը գրել է Դավիթ Սանասարյան արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է․․․

Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է. Լուսինե Բադալյան: ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել ՊՎԾ պետ (ժամանակավոր դադարեցված) Դավիթ Սանասարյանի հետ և կից գրել։ «Հեղափոխության վերջին օրը: Դավիթը երջանկությունից օդերում էր:

Մի րոպե անգամ չեմ կասկածում, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է: Մի քիչ ուշանում է, բայց չհաղթելու տարբերակ չունի: Սուտը, լինում է, որ իշխում է, տարածվում է, ամրապնդվում է, բայց, որպես կանոն, վաղ թե ուշ բացահայտվում է: Պետք է դիմանալ, պայքարել, չհանձնվել… Դավիթի վերջին մեկ տարին լակմուսի թուղթ էր ինձ համար` բազմաթիվ մարդկանց իմ շրջապատում իրենց ճիշտ դարակներում դասավորելու հարցում։ Դավիթ Սանասարյան սենց բաներ ես հաղթահարե՞լ։ Սա էլ կանցնի»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика