Գեղեցկուհու տիտղոսակիր Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է և պարբերաբար հրապարակումներ է անում ընտանեկան թեմաներով։ Նա միշտ շեշտում է, որ ընտանինքն իր համար առաջնային է։
Այսօր մոդելը հրապարակել է որդու՝ երկու ամսական Ալեքի լուսանկարները, իսկ ավելի վաղ սեր էր խոստովանել ամուսնուն՝ Արթուրին․ «Ասում են` սիրում են ոչ թե հանուն այլ ի հեճուկս: Իսկ երբ գտնում ես միակիդ, սիրում ես հանուն, ի հեճուկս, հավերժ, միշտ: Սիրում ես…»
Հիշեցնենք՝ Լուսինեն երկրորդ անգամ մայրիկ դարձավ օգեստոսի 4-ին։ Նրա որդին ծնվեց ԱՄՆ-ում, այնուհետև նրանք վերադարձան Հայաստան։