Այս համեղ նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի. պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան բոլորը:
Ձեզ պետք է
- 180 գ կաթնաշոռ
- 140 գ պանիր
- 1 ձու
- 2-3 ճաշի գդալ ալյուր
- Կանաչի՝ ըստ ճաշակի
- Աղ
- Բուսայուղ՝ տապակելու համար
Ինչպես պատրաստել Պանիրն անցակցնել քերիչով: Կաթնաշոռը տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:
Աշխատանքային մակերեսի վրա ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա: Ձեր նախաճաշը պատրաստ է: Բարի ախորժակ: