Ծաղկակաղամբ հոլանդական սոուսով

Ծաղկակաղամբ ` հոլանդական սոուսով: Ամբողջ գաղտնիքը սոուսի մեջ է: Իդեալական հավելում նաև ձկների կամ կարտոֆիլի համար

Բաղադրությունը

  • Ծաղկակաղամբ
  • Կարագ — 120 գ
  • Ձվի դեղնուց — 2 հատ
  • Կիտրոնի հյութ — 1 ճաշի գդալ
  • Ջուր (սառը) — 1 ճաշի գդալ
  • Պղպեղ
  • Աղ։

Պատրաստման եղանակը

Ծաղկակաղամբը բաժանում ենք փոքր մասերի և եփում ենք մինչև պատրաստ լինելը։ Հալեցնել կարագը կաթսայի մեջ, հենց որ այն սկսում է պղպջակել, վերցնել գազօջախի վրայից: Հարել ձվի դեղնուցները մոտ մեկ րոպե, լցնել սառը ջրի մեջ և հարել ևս մի քանի րոպե: Շարունակելով հարել, ավելացնել տաք յուղը: Վերջում ավելացնել աղ և կիտրոնի հյութ: Եթե սոուսը լիովին խտացված չէ, կարող եք մի քանի րոպե պահել գոլորշու վրա, ապա նորից հարել խառնուրդը: Մատուցել խաշած ծաղկակաղամբը սոուսով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика