Ծնվել է երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի երկրորդ երեխան: Արամեն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել ծնարանի մոտից և կից գրել․ «Որդիս եկավ լույս աշխարհ։ Աստված օրհնի բոլոր բալիկներին»։ Զույգը փոքրիկին տվել է Մարատ անունը: Որդի ունենալն Արամեի վաղեմի երազանքն էր: Ավելի վաղ Աննան Tert.am Life-ին ասել էր, որ աղջիկ ունենալու դեպքում էլ իրենք կուրախանային, սակայն տղա ունենալու Արամեի երազանքն իրեն էլ էր փոխանցվել:
«Հարցն այն չէր, որ մենք աղջիկ չէինք ուզում ունենալ, ուղղակի տղա ունենալու նպատակը կապված էր Արամեի հայրիկի կորստի հետ: Արամեն շատ էր սիրում նրան, նրա կորստից հետո երազանք էր մնացել տղա ունենալ ու նրա պատվին անվանակոչել»,- ասել էր Աննան: Նշենք, որ զույգի դուստրը՝ Աննա Մարիան, 2 տարեկան է։