Կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ է արյան, նյարդերի և ոսկորների ճիշտ աշխատանքի համար: Կալցիումի դեֆիցիտը կարող է շատ խնդիրներ առաջացնել:Քանի որ կալցիումը նոր բջիջներ է ձևավորում, անհրաժեշտ է ոսկորների, ատամների, մկանների առողջության, նյարդերի, հորմոնների գործողության, արյան մակարդման համար:
Եթե մարդը չի ստանում օրական խորհուրդ տրվող 1000-1300 մգ կալցիում, ապա այդ վիտամինի պակաս է ունենում:Կանայք հետդաշտանադադարի շրջանում, վեգանները և լակտոզա չտանող մարդիկ առանձնակի հակված են կալցիումի պակասի առաջացման:Կալցիումի պակասի դեպքում մարդու օրգանիզմը կարող է թուլացնել ոսկորները, կարող են տարբեր հիվանդություններ առաջանալ:Ներկայացնում ենք կալցիումի պակասի 9 հիմնական նշան:
1.Ոսկորների խտության նվազեցում: Դա կալցիումի պակասի ամենավտանգավոր նշաններից է, քանի որ կարող է կոտրվածքների հանգեցնել:2. Մկանային ջղաձգություններ առաջանում են, որովհետև կալցիումը սովորաբար օգնում է կարգավորել մկանային կծկումները:3. Թեթև կապտուկներ: Կալցիումի պակասի դեպքում վնասվածքներն ավելի արտահայտված են լինում:
4.Ցավոտ ամսականներ: Այդ օրերի ուժեղ ջղաձգությունները կարող են կալցիումի պակասի պատճառով լինել:5.Հիշողության կորուստը կալցիումի պակասի ամենալուրջ նշաններից է:6. Ատամի ցավ: Կալցիումի պակասի դեպքում ատամները թուլանում են:7. Փխրուն եղունգներ:8. Թմրություն կամ ծակծկոց:9. Ուժերի անկում: Կալցիումի պակասի դեպքում կարող է ընդհանուր հոգնածության զգացում առաջանալ:
Բավականաչափ կալցիում օգտագործեք: 9-18 տարեկան մարդիկ օրական 1300 մգ կալցիումի կարիք ունեն, 19-50 տարեկան մարդիկ՝ 1000 մգ:Հղիներին կամ կերակրող մայրերին կարող է ավելի շատ պահանջվել՝ մոտ 1200 մգ: 50 տարեկանից հետո կանանց անհրաժեշտ է առնվազն 1200 մգ օրական, տղամարդկանց՝ 1000 մգ:Կալցիում կարելի է որպես հավելում ընդունել կամ սննդակարգի միջոցով: Կարևոր է նաև բավականաչափ վիտամին D ստանալ, քանի որ այն օրգանիզմին օգնում է կլանել կալցիումը:Ինչպես կարող եք բավականաչափ կալցիում ստանալ:
Կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներ․
- Մուգ տերևավոր կանաչի․
- Պանիր․
- Կաթ․
- Յոգուրտ․
- Սոյայով մթերքներ․
- Բրոկոլի․
- Կանաչ լոբի․
- Ձուկ․
- Նուշ: