Կաղամբում պարունակվող հակաօքսիդանտները մաքրում են արյունը,պայքարում են արթրիտի դեմ,լավացնում են մաշկի վիճակը,մի խոսքով այն օգնում է մեզ առողջ լինել:Կաղամբն արագացնում է նյութափոխանակությունը,բուժում է պզուկները խայթոցները,էկզեման,ցանը,փսորիազը,ոտքի խոցերը:Վիտամին С-ի բարձր պարունակության շնորհիվ դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
Կաղամբը հանում է գլխացավը: Պետք է գլխին կաղամբի տերևներով կոմպրես դնել:Հոդերում և ծնկներում ցավից ազատվելու համար կաղամբի տերևը տաքացնել միկրոալիքային վառարանում կամ վառարանի մոտ,վրան քսել մեղրի բարակ շերտ և դնել ցավող հատվածի վրա: Ամրացնել բինտով և փաթաթել տաք շարֆով:
Հազը բուժելու համար կաղամբի տերևը 1-2 պահել եռացող ջրի մեջ, այնուհետև վրան մեղր քսել և դնել կրծքավանդակին (ուժեղ հազի դեպքում նաև՝ մեջքին): Մի քանի օր կրկնել և հազը լիովին կանցնի:Դանդաղ նյութափոխանակութթյունն արագացնելու համար խորհուրդ է տրվում խմել կաղամբի տերևների թուրմ՝ առանց աղի, շաքարավազի և մեղրի: Տերևները եփել 10 րոպե, քամել և խմել տաք վիճակում 150 մլ ուտելուց 20 րոպե առաջ:
Երակների վարիկոզ լայնացման դեպքում կաղամբի թարմ տերևը գրտնակել մի երեսին քսել բուսայող և այդ կողմով դնել ախտահարված հատվածի վրա:Բուժման տևողությունը՝մեկ ամիս:Պզուկներից ազատվելու համար կօգնի կաղամբի հյութից պատրաստված դիմակը: Հյութը սնում է մաշկը,ապահովելով բոլոր անհրաժեշտ վիտամիններով,ընդ որում պզուկները չորանում են անմիջապես:Կաղամբի տերևները դեմքին պահել 20 րոպե,այնուհետև դեմքը լվանալ տաք ջրով և քսել հարթեցնող կրեմ: