Կաղամբը կորեական եղանակով որը ունի յուրահատուկ ու անկրկնելի համ

Կորեացիները հրաշալիորեն կարողանում են տարատեսակ ուսեստներ ստանալ կաղամբից: Մեր առաջարկած տարբերակով կաղամբից հեշտությամբ կարելի է բլիթներ ստանալ, որոնք թե՛ իրենց արտաքին տեսքով, թե՛ համային որակներով յուրահատուկ ու անկրկնելի է:Հարկավոր է մեկ միջին չափի կաղամբը կտրատել, վրան կտրատել մի կապ կանաչ սոխ, սամիթ, գինձ, մեկ կտրտած կարմիր չիլի պղպեղ:Պատրաստել խյուս, որի միջոցով էլ պիտի իրար միավորենք մեր կտրտած բաղադրիչները:

Խյուսի համար վերցնում ենք երեք հավկիթ, երեք ճաշի գդալ սոյայի սոուս և երկու ճաշի գդալ ալյուր: Սա հարել բլենդերով մինչ ծավալի մի փոքր ավելանալը: Այս խյուսը լցնել կտրտած մթերքների վրա ու ձեռքերով սկսել խառնել այնքան, մինչ խյուսը հավասարաչափ տարածվի:Սա տեղափոխել թավա, որի մեջ նախապես բուսայուղ ենք լցրել: Խյուսապատ կաղամբը տարածել թավայի մեջ հավասարաչափ, թավայի բերանը փայլաթիթեղով ծածկել, ամենացածր կրակի վրա եփել 10-15 րոպե:

Համոզվելուց հետո, որ տապակվող մասսայի տակի հատվածը կարմրել է, վերցնել նույն չափի մեկ այլ բուսայուղով պատված թավա և մասսան հակառակ կողմով փոխադրել այդ թավայի մեջ: Մեկ այլ թավայի փոխարեն կարելի է օգտագործել ափսե:
Կրկին ծածկել փայլաթիթեղով,եփել ևս 10-15 րոպե: Ալյուրի և հավկիթի շնորհիվ կաղամբն ու մյուս բաղադրիչները միանում են իրար: Արդյունքում ստացվում են կաղամբով համեղ բլիթներ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика