ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքում է այն լուրերը,թե Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք կա:«Արմենպրես»ի հետ զրույցում Նիկողոսյանը նշել է որ այս հարցում որևէ նոր տեղեկության առկայության դեպքում իրենք պաշտոնապես այդ մասին կտեղեկացնեն:«Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք,բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք:Նման բան չկա» ասել է Նիկողոսյանը:Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր շփվել են այդ տղամարդու հետ:
Կասկածելի դեպքեր մենք ամեն օր էլ ունենում ենք բայց դրականի դեպքում մենք պաշտոնապես կտեղեկացնենք առողջապահության նախարարի մամուլի խոսնակ
