Բաղադրությունը՝
- Թխվածքաբլիթներ փխրուն 250 գ
- Կարագ 120 գ
- Կոկոսի փաթիլ 50 գ
- Շոկոլադ 50 գ
- Կակաոյի փոշի 2-3 ճաշի գդալ
- Հրուշակեղենի փշուրներ ձևավորման համար
Պատրաստումը՝ Թխվածքաբլիթները լցնել մի ամանի մեջ և բաժանել կտորների: Այնուհետև անցկացնել բլիթները մսաղացի միջոցով: Դրեք մի մեծ ամանի մեջ՝ հարմար խառնելու համար: Ավելացնել կարագ, կակաո և կոկոսի փաթիլներ: Լավ շփեք ձեռքերով, մինչև միատարր զանգված դառնա: Պատրաստել ձվի նման կարկանդակներ և դնել ափսեի մեջ: Դնել սառնարան մի քանի ժամ: Հանել, զարդարել հալված շոկոլադով և հրուշակեղենի փշրանքներով: Տեղափոխեք թղթե կաղապարների մեջ: Կարող եք մատուցել Զատկի սեղանին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ norportal.ru