Կարտոֆիլը ջեռոցում

Բաղադրիչներ

կարտոֆիլ — 1 կգ

աղ ծովի — 2 ճ/գդ

ալյուր — 3 ճ/գդ

կարագ — 100 գր

սամիթ — մի քանի ճյուղ

սխտոր — 2-3 պճեղ

Պատրաստման եղանակ

1․ Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180-200 աստիճան: Կարտոֆիլը լավ լվանում ենք, իսկ պոլիէթիլենային թաղանթի մեջ խառնում ենք ալյուրն ու աղը: Կարտոֆիլը լցնում ենք թաղանթի մեջ և թափահարում. արդյունքում վերջիններս ալրապատվում են:

2․ Կարտոֆիլները տեղափոխում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում 45-65 րոպե (կախված մեծությունից): Պատրաստում ենք միջուկը: Կարագը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև խոզապուխտ կամ լոլիկ ավելացնել: Միջուկը լցնում ենք կարտոֆիլի մեջ, պատառաքաղով լավ խառնում և 10 րոպեով տեղափոխում ջեռոց:

3․ Կարտոֆիլը հանում ենք ջեռոցից և վայելում:

4․ Ահա և վերջ:

5․ Կարտոֆիլը ջեռոցում պատրաստ է: Վայելում ենք բանջարեղենային աղցանի հետ ?

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика