Կարտոֆիլով աստվածային համով ալադի՝ գաղտնիքներով. Արդեն երեք օր շարունակ պատրաստում եմ և համից չենք ձանձրանում: Այն պատրաստելու համար բոլորովին էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա: Պարզապես բոլոր բաղադրիչները խառնեք իրար և տապակեք տապակի մեջ, այն շատ համեղ, ախորժելի և փափուկ է ստացվում: Դե ինչ, եկեք միասին փորձենք և վայելենք անմահական համը։ Այս համեղ ալադիները պտրաստելու համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները։
- կարտոֆիլ — 1,5 կգ
- գազար — 1 հատ:
- սոխ — 1 հատ:
- սխտոր — 4 պճեղ։
- խմորիչ — 10 գր:
- ձու — 5 հատ:
- աղ ` ըստ ճաշակի (ես ավելացրեցի 2 թեյի գդալ)
- պղպեղ
- ալյուր — 4 ճ գդ մաղած
- նրբերշիկ — 4 հատ:
- կանաչիները — ըստ ճաշակի
- բուսական յուղ — տապակելու համար
- թթվասեր
Պատրաստման եղանակին քայլ առ քայլ ծանոթանալու համար առաջարկում ենք դիտել հետևյալ տեսանյութը.