Բոլորն ունեն իրենց թույլ կողմերը, որոնց մասին մենք փորձում ենք լռել և ոչ ոքի չպատմել: Այս թուլությունները մեզ թույլ չեն տալիս վստահորեն գնալ դեպի նպատակը՝ հասնելով որոշակի բարձունքների: Դրանք ազդում են կյանքի վրա, կարող են դանդաղեցնել և նույնիսկ սթրես առաջացնել: Այս հոդվածում մենք կներկայացնենք աստղագիտական հինգ ամենաթույլ նշանները:
Խոյ
Խոյը համարվում է կենդանակերպի ամենաթույլ նշաններից ՝ իր ամբողջ ինքնավստահությամբ, համառությամբ, որը սակայն չի խանգարում նրանց թույլ լինել: Հիմնական թերությունը պայթյունավտանգ լինելն է: Նրանք ի վիճակի չեն ինքնուրույն վերահսկել իրենց հուզական դաշտը, ուստի նրանք ստեղծում են կոնֆլիկտներ, իրականացնում ցանկացած տեսակի սադրանքներ, և հետո ափսոսում դրա համար: Նրանք հեշտությամբ ունենում են տրամադրությոան անկում և, հետևաբար, հնարավոր է կայացնեն ոչ ճիշտ որոշումներ:
Ցուլ
Ցուլերը սիրում են կայունություն, նրանց համար շատ դժվար է ինչ-որ բան փոխելը: Բնավորության այս թույլ հատկությունը թույլ չի տալիս, որ Ցուլը հասնի իր նպատակին, տարիներ շարունակ նա մնում է նույն տեղում ՝ վախենալով փոխել ինչ-որ բան, և հանկարծ ամեն ինչ ավելի վատ կլինի: Այսպիսով, նրանք կարող են ապրել իրենց ողջ կյանքը՝ առանց ճիշտ ժամանակին ռիսկի դիմելու: Ցանկացած փոփոխություն դեպքում, այս նշանի ներկայացուցիչները սկսում են խուճապի մատնվել, ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերել, երբ դուրս են գալիս իրենց հարմարավետության գոտուց:
Երկվորյակներ
Այս նշանի ներկայացուցիչները պատկանում են այն մարդկանց թվին, ովքեր հեշտությամբ են խուճապի մատնվում: Նրանք անհանգստանում են ցանկացած մանրուքների համար, կրիտիկական իրավիճակներում ձեռք չեն մեկնում: Նրանք շատ փոփոխական են, չեն ցանկանում պատասխանատվություն կրել որևէ հարցի դեպքում: Նրանք ավելի շուտ կխնդրեն ինչ-որ մեկին օգնել իրենց, քան սեփական որոշում կայացնել:
Ձուկ
Կենդանակերպի առավել տագնապալի նշանը: Կարիք չկա որոնել խուճապի պատճառ, քանր որ նրանք կգտնեն ցանկացած առիթ խուճապի մատնվելու համար: Այս նշանի ներկայացուցիչները ունեն թույլ նյարդային համակարգ, քանի որ ի վիճակի չեն դիմակայել բոլոր սթրեսներին: Նրանք նաև չեն ցանկանում ինքնուրույն որևէ բան լուծել, սիրում են, երբ ինչ-որ մեկը լուծում է բոլոր խնդիրները իրենց փոխարեն: Չեն հավատում սեփական ուժերին, թույլ կամք ունեն: Սիրում են կարեկցանք առաջացնել, գերադասելի է հանրության շրջանում, որպեսզի բոլորը տեսնեն, թե որքան վատ են իրենք:
Խեցգետին
Խեցգետինը կենդանակերպի հուզական նշաններից է: Նա ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել իր հույզերը: Նա կարող է ամեն ինչ հորինել, և այդպիսով հասնել դեպրեսիվ խանգարման կամ ընկնել հիստերիայի մեջ: Նա շուտ է վիրավորվում, պետք չէ ուժեղ ջանքեր գործադրել, որպեսզի վիրավորեք խեցգետնին, որ հետո նա ձեզ ների: Խեցգետինը սիրում է ուշադրություն, հաճոյախոսություններ, ուստի նա իրեն հանգիստ կզգա: Նա շատ հպարտ է, ուստի երբեք չի լինի առաջինը, ով ներողություն կխնդրի, նույնիսկ եթե մեղավոր է:
Նյութը հրապարակման պատրաստեց՝norportal.ru