Խոյ․
Խոյի սրտի ճանապարհը հնազանդությամբ է անցնում: Եթե ուզում եք Խոյին դուր գալ, ցույց տվեք, որ կարող եք անել այն, ինչ նա ուզում է: Նա ուզում է, որ ամեն ինչ իր կանոններով լինի:
Ցուլ․
Ցլերը միշտ անում են բաներ, որոնցից շրջապատողները կարող են խուճապի մեջ ընկնել: Մարդիկ հազվադեպ են հասկանում Ցլերին, բայց եթե դուք կարողանաք դա անել, նրանց դուր գալու մեծ հնարավորություն կունենաք: Այս մարդիկ կարողանում են զարմացնել և տպավորություն գործել: Նրանց զույց տվեք, որ հիանում եք իրենցով, այդ դեպքում ձեզ կսիրեն: Նկատեք նրանց, նրանց համար հաճելի բան արեք:
Երկվորյակ․
Նրանց սիրտ տանող ճանապարհը նրբությամբ է անցնում: Երվորյակ կանայք շատ են սիրում, երբ իրենց սիրում են, հոգ են տանում իրենց մասին, ջերմ խոսքեր են ասում: Նրանք ականջներով են սիրում: Իսկ ուժեղ սեռն ավելի շատ արարքներն է գնահատում: Երկվորյակին ընդմիշտ գերելու իդեալական տարբերակ է նրա հույս տալը, հետո հիասթափեցնելը, իսկ հետո նորից նրա հետ լինելը:
Խեցգետին․
Նրանց գրավեք ձեր խելքով, գիտելիքներով: Հոգ տարեք նրանց մասին, քանի որ նրանք ընտանիքի մարդ են: Ցույց տվեք, որ հրաշալի ծնող կլինեք: Ապացուցեք, որ դուք արտառոց, անսովոր, բարի և ընտանեկան կապերը բարձր գնահատող մարդ եք:
Առյուծ․
Առյուծներին դուր գալու համար պետք է հետևեք ձեզ, ինքնաբավ լինեք, հետաքրքիր, խելացի: Պետք է ասեք, որ իրենք լավագույնն են: Դեպի նրանց սիրտ են տանում հիացական արտահայտությունները: Պետք է նրանց սիրեք, որ իրենք ձեզ սիրեն:
Կույս․
Շատ են սիրում մաքրասեր մարդկանց, քանի որ տանել չեն կարողանում կեղտը, փոշին, թափթփվածությունը տանը: Կույսերը նաև տանել չեն կարողանում տղամարդկանց, ովքեր չափից շատ են իրենց հետևում: Նրանց «իսկական տղամարդ» է պետք՝ սպիերով, հայհոյող, ուժեղ: Իսկ Կույս տղամարդիկ սիրում են պարզ, թույլ, անպաշտպան կանանց:
Կշեռք․
Սիրում են մարդկանց մեջ դիվանագիտություն տեսնել: Եթե որևէ փաստարկ չունեք, նրանց հետ մի վիճեք: Կշեռքները շատ են սիրում ռացիոնալություն, սիրում են հասկացող մարդկանց, ովքեր կարող են մտածել ոչ միայն իրենց մասին:
Կարիճ․
Հաճոյախոսությունների կարիք ունեն, հաճախ որովհետև ցածր ինքնագնահատական ունեն: Ամեն մանրուքի պատճառով նրանք կարող են իրենց ասել. «Ինձ ոչ ոք չի սիրում»: Եթե Կարիճը ձեզ ընդունի, կլինի լավագույն զուգընկերը, ընկերը, սիրեկանը:
Աղեղնավոր․
Նրանց վրա տպավորություն թողնելու համար պետք է հիանալ նրանցով, հաճոյախոսություններ անել, բայց ձեռքերի վրա չտանել: Նրանք հարաբերություններում հավասարություն և ազատություն են ուզում: Ցույց տվեք, որ փող ունեք, կարող եք ձեզ պահել, որ պատրաստ եք դիմանալ նրանց քմահաճույքներին, և տալ այն ազատությունը, որի մասին նրանք երազում են, որը պատրաստ չեն կորցնել:
Այծեղջյուր․
Այս մարդիկ շատ փակ են: Նրանց սիրտ տանող ճանապարհը շատ երկար և դժվարություններով լի է: Շատ են սիրում հնազանդություն և վստահություն: Նրանք աշխատում են կյանքում միայն մեկ անգամ ամուսնանալ:
Ջրհոս․
Նրանք միայն արտաքուստ են այդքան ինքնավստահ, հոգու խորքում շատ խոցելի են և միշտ կարծում են, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ: Ցույց տվեք, որ նրանց մասին ամեն ինչ գիտեք: Ապացուցեք, որ կարող են իրենց գեղեցիկ, խելացի և ընդունակ համարել: Ուշադրություն մի դարձրեք նրանց կատակներին և վիրավորական արարքներին: Սիրում են խենթ մարդկանց՝ իրենց սկզբունքներով և ինտելեկտի բարձր մակարդակով: