Կեսարը մի ընկեր ուներ, ում վստահում էր։ Այդ ընկերը նրա դեղագործն էր։ Հիվանդ լինելու դեպքում միայն նրա ձեռքից էր դեղեր ընդունում։Մի անգամ, երբ Կեսարը վատառողջ էր, անանուն երկտող ստացավ․
Այնտեղ գրված էր. «Վախեցի՛ր ամենամոտ ընկերոջիցդ՝ դեղագործից. նա ուզում է թունավորել քեզ»։ Որոշ ժամանակ անց դեղագործն եկավ և դեղերի խառնուրդ տվեց նրան։ Կեսարը նրան մեկնեց երկտողը, և մինչ նա կարդում էր, խմեց խառնուրդը։Դեղագործը կարկամած դիմեց կեսարին.— Տիրակա՛լ, սա կարդալուց հետո ինչպե՞ս կարողացար խմել այն, ինչ քեզ տվեցի։Կեսարը պատասխանեց.— Ավելի լավ է մեռնել, քան կասկածել ընկերոջդ։