Կորոնավիրուսի 9 կասկածելի դեպք ունենք, սպասում ենք թեստերի պատասխաններին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երեկվանից իրադրության որևէ նեգատիվ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք չունենք: Այս մասին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը ամփոփելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է: «Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք:

Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»,- ասաց նա և հավելեց, որ եթե հաստատվեն էլ, դա պետք է խուճապի առիթ չլինի, որովհետև սա հաղթահարելի հիվանդություն է:

«Առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար այնպիսի ընթացք ունենք, որ նա չի բուժվում հիմա, որովհետև ոչ մի բողոք, ջերմություն չունի: Ջերմություն է ունեցել մի թեթև, որն էլ դեղով է իջեցվել: Հիմա մարդը սուր վարակիչ հիվանդությունների կենտրոնում ուղղակի սենյակում հեռուստացույց է նայում:

«Գոլդեն փելեսի» մեր ժողովուրդը նույնպես լավ են, որևէ մեկը ջերմություն չունի, ոչինչ չի ախտորոշվել, ինքնազգացողության հետ խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում մենք 3-4 կասկածելի դեպքեր ենք ախտորոշել, որոնք չեն հաստատվել, բոլորը բացասական են եղել, հիմա օրվա ընթացքում կհասցնենք 9 հոգուն թեստավորել»,- հայտարարեց վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика