Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) նահանգի Սիվիրջե շրջանում 30 րոպե ընդմիջումով 4.5 և 4.2 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տվյալներով, երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։ Նախնական տվյալների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան: