Հակատարիքային դիմակները մաշկը երիտասարդացնելու և կնճիռներից ազատվելու համար

Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը և սկսում է պատվել կնճիռներով, որնցից ազատվելու համար մարդիկ հաճախ չեն խնայում միջոցներն ու ժամանակը: Մաշկը երիտասարդացնելու համար սովորաբար կիրառվում են տարբեր կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում և հաճախ ոչ բոլորի գրպանին են հարմար, սակայն, բարեբախտաբար, կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք հասանելի են յուրաքանչյուրին և օգնում են հասնել հիանալի արդյունքի: Aif.ru կայքը ներկայացրել է 4 բնական դիմակի բաղադրատոմս, որոնք կօգնեն վերականգնել մաշկի թարմությունն ու առողջ փայլ կհաղորդեն:

  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներին ավելացնել 1/3 բաժակ տաք կաթ, լավ խառնել, այնուհետև ստացված գոլ զանգվածը հաստ շերտով քսել դեմքի ու պարանոցի մաշկին, թողնել որոշ ժամանակ և լվացվել:
  • ¼ բանանը տրորել ու խյուս դարձնել, ավելացնել կես թեյի գդալ սնուցող նրբաքսուք, 3 կաթիլ կիտրոն և 3 կաթիլ բուսայուղ, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին: Թողնել այն 15 րոպե, այնուհետև լվացվել:
  • Խառնել մեկական ճաշի գդալ մեղրն ու բուսայուղը, այնուհետև ավելացնել 1 հավկիթի դեղնուց ու կրկին խառնել: Ստացված դիմակը քսել մաշկին, թողնել 10-15 րոպե և լվացվել:
  • Բարձր յուղայնությամբ սերուցքին ավելացնել չիչխանի յուղ 2:1 հարաբերակցությամբ, քսել դիմակը մաշկին, թողնել 10-15 րոպե, այնուհետև լվացվել:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика