Համեղ նախաճաշ ամբողջ ընտանիքի համար դդմիկով ձվածեղ

Բաղադրությունը․

  • Դդմիկ ցուկինի — կեսը:
  • Ձու — 2 հատ:
  • Կանաչի։
  • Աղ և պղպեղ։
  • Բուսական յուղ — 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը․

Մանրացնել դդմիկի կեսը քերիչով, ավելացնել ձու, մանրացված կանաչի, աղ և պղպեղ ` ըստ համտեսի, և խառնել: Տապակի մեջ ավելացնել մեկ թեյի գդալ բուսական յուղ, տաքացնել և լցնել ձվի զանգվածը, գդալով հավասարապես բաժանել զանգվածը տապակի մեջ և տապակել մոտավորապես 5 րոպե:

Այնուհետև շրջել մյուս կողմը տապակելու համար, ձվածեղը ծածկում ենք ափսեով և թավան շրջում, սակայն ձվածեղը նորից տեղափոխում ենք տապակի մեջ: Տապակել ևս 2-3 րոպե թույլ կրակի վրա: Ձվածեղը մատուցել տաք:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика