Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ձու 3 հատ
- թթվասեր 200գ
- շաքարավազ՝ 180գ
- խտացրած կաթ 200մլ
- ալյուր 250գ
- կակաո 20գ
- վանիլին
- փխրեցուցիչ 1թ․գ
Միջուկի համար․
- սալորաչիր 190գ
- չամիչ 140գ
- ընկույզ 100գ
Կրեմի համար․
- թթվասեր 1կգ
- շաքարի փոշի 200գ
Ջնարակի համար․
- սև շոկոլադ 160գ
- կարագ 90գ
Պատրաստման եղանակ․Ձուն հարել մինչ փքուն զանգված կստացվի, ավելացնել շաքարավազը, վանիլինը, կրկին հարել։Լցնել թթվասերը և խտացրած կաթը, հարել։Ալյուրը միացնել փխրեցուցիչի հետ և մաղելով՝ մաս-մաս ավելացնել ձվային զանգվածին և շարունակել հարել։Հարելու ընթացքում ավելացնել կակաոն։Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել և լցնել խմորը։տաքացնել մինչ 180 աստիճանի և թխել բիսկվիթը մոտ 40 րոպե։
Մանր կտրատել սալորաչիրը, ընկույզը։Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ և հարել՝ մինչ խիտ կրեմ կստացվի։Սառած բիսկվիթը կտրել երեք շերտի։ Վերջին շերտը կտրատել միջին չափի կտորների։Տորթ հավաքել․ կորժերին կրեմ քսել, լցնել չամիչ, ընկույզ և սալորաչիր։Կտրատած բիսկվիթի կտորները թաթախել կրեմի մեջ և դնել որպես երրորդ շերտ։Լցնել մնացած կրեմը, բաշխել կողքերի հատվածներին և 1 ժամով ուղարկել սառնարանը։Հալացնել շոկոլադը, կարագ ավելացնել և խառնել։ Դրանով էլ զարդարել տորթը։Բարի ախորժակ։