Համեղ և ախորժելի աղցան սիրելիների համար

Բաղադրությունը՝

  • հավի լյարդ — 400 գրամ
  • սոխ — 2 հատ
  • լոլիկ ՛՛չերրի՛՛ — 300 գրամ
  • բուլղարական պղպեղ – 1 հատ
  • չոր կարմիր գինի
  • բուսական յուղ
  • աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը՝

Կտրեք լյարդը փոքր կտորների և տապակեք բուսական յուղով մինչև թեթև շագանակագույն դառնալը: Լյարդին ավելացրեք գինի և տապակեք այն մինչև գինին ամբողջովին գոլորշիացվի, ապա աղ արեք, խառնեք և վերցրեք կրակի վրայից: Սոխը կտրատել բարակ շերտերի և տապակել մինչև ոսկե դարչնագույն դառնալը: Տապակած սոխը դնել սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի: Կտրեք պղպեղը շերտերով: Լոլիկը բաժանեք 2 մասի: Աղցանի ամանի մեջ դնում ենք լոլիկը, ավելացնում սոխը, աղ և պղպեղ: Լցնել մի փոքր ձիթայուղ և խառնել: Դրանից հետո ավելացրեք լյարդը և նորից խառնեք:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика