Բաղադրությունը․
- Եփած խոզի միս — 500 գր (քիչ յուղայնությամբ)
- Կարտոֆիլ — 4 հատ (միջին չափի)
- Շամպինիոն — 500 գր
- Մարինացված վարունգ — 4 հատ, միջին չափի
- Սոխ — 2 հատ
- Մաղադանոս, մայոնեզ
- Յուղ — տապակելու համար։
Ինչպես ենք պատրաստում․
Կտրեք սոխը բարակ շերտերով, ապա տապակեք շատ քիչ բուսական յուղով: Դրանից հետո հանեք տապակից:Այնուհետև սնկերը տապակել այնտեղ:Հենց ջուրը սկսում է գոլորշիանալ, ավելացնել մեկ ճաշի գդալ թթվասեր և թողնել այն մինչև թանձրանալը:Ըստ ցանկության, ավելացնել աղ և պղպեղ: Մարինացված վարունգը քերեք քերիչով և քամեք ավելորդ հեղուկը:Խոզի միսը եփեք, թողեք սառչի և կտրեք փոքր շերտերով:
Առաջինը աղցանի ափսեի մեջ լցնում ենք աղացած կարտոֆիլը, այդ շերտի վրա այնուհետև ավելացնում ենք մայոնեզ:Հետո դնում ենք խոզի միսը և նորից ավելացնում մայոնեզ:Հաջորդ շերտի վրա ավելացնում ենք մարինացված վարունգները, ապա սոխը և սունկը:Վերջում ավելացնել մանրացված մաղադանոս և մատուցել աղցանը։