Հայաստանում գրիպի սեզոն է ինչ է պետք անել չհիվանդանալու համար

Առողջապահության նախարարությունը հորդորում է կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ օգտագործել, հաճախ լվանալ ձեռքերն ու գրիպի դեմ պատվաստում ստանալ։ Գրիպով ու սուր վարակիչ հիվանդություններով հիվանդ մարդկանց թիվը Հայաստանում աճել է։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Հայաստանում գրանցվել է H1N1 գրիպի 10 դեպք. ինչպես խուսափել. նախարարության հորդորը Թորոսյանի խոսքով`ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույնն են։ Ընդ որում` այս տարի ծանր դեպքերը քիչ են, թեև մասնագետը հստակ թիվ չնշեց։

«Հոկտեմբերից Հայաստանում սկսվել է գրիպի ու սուր վարակիչ հիվանդությունների սեզոնը։ Պոլիկլինիկաներ դիմողներն ավելի շատ են, քան ստացիոնար բուժում ստացողները։ Դա նույնպես վկայում է այն մասին, որ դեպքերն այդքան ծանր չեն»,–ասաց մասնագետը։

Թորոսյանի խոսքով` հանրապետությունում առավել տարածված են A և B տեսակների գրիպները։ Մասնագետը խորհուրդ է տալիս քաղաքացիներին լինել զգոն, կանխարգելիչ նպատակներով ավելի շատ հեղուկ խմել, հաճախ լվանալ ձեռքերն ու սահմանափակել շփումն արդեն վարակված մարդկանց հետ։

Հայաստանում գրիպի վարակի բռնկում կա՞. պարզաբանում է գլխավոր համաճարակաբանը: Իսկ վերջիններին Թորոսյանը խորհուրդ է տալիս տնից դուրս չգալ, ինքնաբուժությամբ չզբաղվել ու հակաբիոտիկներ չօգտագործել։ Փորձագետը քաղաքացիներին նաև կոչ է անում գրիպի դեմ պատվաստում ստանալ։

Նշենք, որ ռիսկային խմբում ներառված քաղաքացիների համար գրիպի դեմ պատվաստումներն անվճար են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնն այդ խմբերում ներառում է հղիներին, 65–ն անց մարդկանց, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին, 6 ամսականից 5 տարեկան երեխաներին, բուժաշխատողներին, փակ կոլեկտիվների աշխատակիցներին, նաև զինծառայողներին ու զորակոչիկներին։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика