Հաճախ հաջողակ լինելու և մոտենալու համար մարդու իդեալին, ով ուզում ես դառնալ, պետք է հրաժարվել որոշ սովորություններից:
Հրաժարվիր անառողջ ապրելակերպից Կա երկու բան,որոնց մասին միշտ պետք է հիշես՝առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն:
Հրաժարվիր կարճաժամկետ նպատակներից Հաջողակ մարդիկ երկարաժամկետ նպատակներ են դնում,գիտեն,որ այդ նպատակները արդյունքն են կարճաժամկետ սովորությունների որոնց իրենք հետևում են ամեն օր:Զգա տարբերությունը՝«Ամռանն ընդառաջ նիհարելու համար սպորտով զբաղվել» և «Սպորտով զբաղվել՝դառնալու համար նա,ով ուզում ես»:
Հրաժարվիր քչից Եթե չես օտագործում մեծ հնարավորությունները կամ երազանքներիդ չես թողնում իրականանալ երբեք չես բացահայտի քո իրական ներուժը:
Հրաժարվիր արդարացումներից Հասկանալը որ դու պատասխանատու ես քո կյանքում տեղի ունեցողի համար, միաժամանակ վախեցնող և գրավիչ է: Դա հաջողության հասնելու միակ ճանապարհն է, որովհետև արդարացումները սահմանափակում են և թույլ չեն տալիս աճել անձնապես և պրոֆեսիոնալ առումով:
Հրաժարվիր ֆիքսված մտածելակերպից Ֆիքսված մտածելակերպ ունեցող մարդիկ կարծում են որ իրենց ինտելեկտը կամ տաղանդը ֆիքսված գծեր են որոնց առկայության դեպքում այլևս ոչինչ անել պետք չէ:Սակայն հաջողակ մարդիկ շատ ժամանակ են ծախսում մտածողության զարգացման գիտելիքներ ձեռք բերելու,նոր հմտություններ ստանալու սեփական ընկալումը փոխելու համար:
Հրաժարվիր «երջանիկ տոմսին» հավատալուց Հաջողակ մարդիկ գիտեն որ իր վրա ամենօրյա աշխատանքը ժամանակի ընթացքում կտա ցանկալի արդյունքները:
Հրաժարվիր քո պերֆեկցիոնիզմից Ոչինչ երբեք կատարյալ չի լինի, որքան էլ ջանանք: Անհաջողության վախը հաճախ խանգարում է ցանկալին կյանքի կոչել: Բայց շատ հնարավորություններ կորցնում ենք, եթե սպասում ենք պահի, երբ ամեն ինչ իդեալական կլինի:
Հրաժարվիր բազմախնդրությունից Հաջողակ մարդիկ դա գիտեն: Նրանք մի բան են ընտրում՝բիզնես-հանդիպում զրույց կամ մարզում:
Դադարիր վերահսկել ամեն ինչը Հրաժավիր բաներից,որոնք չես կարող վերահսկել և կենտրոնանալ նրանց վրա որոնք կարող ես: Միայն այդ դեպքում կկարողանաս իսկապես ինչոր բան վերահսկել:
Հրաժարվիր նրանից ինչը չի համապատասխանում քո նպատակին Հաջողակ մարդիկ գիտեն որ նպատակներին հասնելու համար պետք է «ոչ» ասեն իրենց ընկերների ընտանիքի և գործընկերների որոշակի գործողություններին և պահանջներին: Արդյունքը հետո կլինի:
Հրաժարվիր քո կյանքի թունավոր մարդկանցից Մարդիկ ում հետ ամենաշատ ժամանակ ենք անցկացնում,ազդում են նրա վրա, թե մենք ով ենք դառնում:Կան մարդիկ ովքեր քիչ բանի են հասել անձնական և պրոֆեսիոնալ կյանքու կան մարդիկ, ովքեր ավելի կատարյալ են, քան մենք:Առաջինների հետ ժամանակ անցկացնելու դեպքում հաջողություն չես ունենա: Երկրորդների դեպքում ավելի հաջողակ կդառնաս:
Հրաժարվիր բոլորին դուր գալու քո պահանջմունքից Միակ բանը,որ կարող ես անել յուրահատուկ մնալն է ամեն օր բարելավվելը: Իմացիր՝եթե չկամների թիվն աճում է դա նշանակում է որ դու կարևոր բաներ ես անում:Հրաժարվիր սոցցանցերից և հեռուստատեսությունից քո կախվածությունից։