Խողովակների խցանումից ազատվելը՝ իսկական գլխացավ է ցանկացած տանտիրուհու համար: Նման տհաճության դեպքում մենք սովորաբար գնում ենք թանկարժեք քիմիական միջոցներ կամ նույնիսկ դիմում ենք սանտեխնիկի ծառայությանը:
Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է հեշտությամբ ազատվել ցանկացած խցանումից՝ առանց վնասակար քիմիական նյութեր օգտագործելու: Այս պարզ և մատչելի միջոցը կարելի է պատրաստել տան պայմաններում՝ հաշված րոպեների ընթացքում:
Պարզապես պետք է խառնել աղ և սոդա: Պատրաստի խառնուրդը լցնել խցանված խողովակի մեջ՝ ձագարի օգնությամբ: Կրակին քացախ դնել, և երբ այն տաքանա, լցնել խողովակի մեջ: Վերջում լվանալ խողովակը տաք ջրով. դրա համար պարզապես բացեք ծորակի ջուրը: Ըթացքում մեծ քանակությամբ փրփուր է առաջանում, և արդյունքում ստանում եք մաքուր խողովակ: