Ճապոնացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակ խմելու ջրի ճիշտ գործունեությունը կօգնի ազատվել ավելորդ քաշից ու առողջական մի շարք խնդիրներից։ Այս մասին գրում է iz.ru-ն` հղում անելով գերմանական Focus պորտալին։ Գիտնականները խորհուրդ են տալիս առավոտյան սուրճը փոխարինել հասարակ մաքուր ջրով։ Առավոտյան արթնանալուն պես հարկավոր է մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմել,որից հետո միայն մաքրել ատամները:
Նախաճաշել կարելի է ջուրը խմելուց 45 րոպե անց:Մասնագետներն ընդգծում են, որ ջուր խմելն օգնում է նվազեցնել քաղցի զգացումը, ինչն էլ նպաստում է քաշի նվազմանըՆրանց խոսքով`անմիջապես արթնանալուն պես մի բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր խմելու և օրվա ընթացքում բալանսավորված սնվելու դեպքում ավելորդ կիլոգրամներն աստիճանաբար կնվազեն, իսկ ընդամենը մեկ ամիս անց կկարգավորեն նաև արյան մեջ շաքարի մակարդակի և զարկերակային ճնշման ցուցանիշները։
Ճապոնական բժշկական ընկերակցության տվյալներով` առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմել օգնում է օրգանիզմից դուրս բերել գիշերվա ընթացքում կուտակված տոքսինները, ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացներն ու աղիների աշխատանքը, ինչպես նաև օգնում է կանխել ստամոքսի այրոցը։