Այս մսային ուտեստը կզարդարի ընտանեկան ցանկացած ընթրիք: Հավի կոտլետներ սնկով։ Համեղ ու ախորժելի կոտլետներ, որոնք արժե փորձել առնվազն մեկ անգամ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս կոտլետների պատրաստման բաղադրատոմսը: Ֆրանսիական կոտլետները շատ համեղ են: Նման կոտլետները հիանալի զուգորդվում են թարմ բանջարեղենով ցանկացած աղցանի հետ: Այս մսային ուտեստը զարդարում է ընտանեկան ընթրիքները:
Բաղադրությունը՝
- 400 գր հավ
- 300 գր շամպինիոն
- բիբար
- 3 ձու
- 1 ճաշի գդալ ալյուր
- 1 ճաշի գդալ թթվասեր
- 50 գր կանաչ սոխ
- աղ
- սև պղպեղ
- 30 մլ բուսական յուղ։
Ինչպես ենք պատրաստում։
1. Պատրաստում ենք բաղադրիչները կոտլետների համար: Կտրել հավը փոքր խորանարդների (մոտավորապես 5 × 5 մմ): Նույն կերպ, մանր կտրատել սնկերը և բուլղարական պղպեղը:
2. Հավի մսին ավելացնել սունկը, բուլղարական պղպեղը, ձուն, թթվասերը, սոխը, աղ, պղպեղ և ալյուրը: Մանրակրկիտ խառնել բոլոր բաղադրիչները, որպեսզի ստացվի համասեռ զանգված:
3. Տապակի մեջ, տաքացնել բուսական յուղը: Կոտլետներ պատրաստեք 2 ճաշի գդալ ստացված զանգվածից և տապակել երկու կողմերը միջին ջերմության վրա, մինչև ոսկե դարչնագույն դառնալը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ norportal.ru