Ահա թե ինչ պատրաստել հավով ձեր տոնական սեղանի համար։ Շատ շուտով մոտենում է Ամանորը և բոլորս արդեն պետք է նախապատրաստվենք, մտածում ենք ինչ պատրաստել, ինչպես անել, որ այս Ամանորի սեղանը տարբեվի նախորդներից: Ահա ձեզ առաջարկում ենք հետաքրքիր ուտեստ,որն այս տարի ձեր Ամանորի սեղանը կզարդարի իր օրիգինալությամբ:
Բաղադրիչներ
- 400 գրամ հավի ֆիլե,
- 200 գրամ կոշտ պանիր,
- 50-80 գրամ հունական ընկույզ,
- 1,5 ճաշի գդալ մայոնեզ․
- 12-14 խաղող առանց կորիզի,
- աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստումը 1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։ 2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։ 3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։