Բաղադրիչներ
- հավի բուդ — 6 հատ
- սունկ շամպինիոն — 300 գր
- նեխուր — 2-3 հատ
- սխտոր — 2-3 պճեղ
- աղ — ըստ ճաշակի
- պղպեղ սև — ըստ ճաշակի
- բուսայուղ — տապակելու համար
Պատրաստման եղանակ
Յուրաքանչյուր բդի փափկամիսը 4-6 կտոր ենք անում, վրան աղ ու պղպեղ ցանում և բուսայուղի մեջ մոտ 6 րոպե տապակում մինչև ոսկեգույն դառնալը: Դնում ենք ափսեի մեջ: Սնկերը կտրատում ենք բարակ շերտերով, նեխուրը՝ շեղ երկար կտորներով: Լցնում ենք նույն թավայի մեջ ու տապակում մոտ 5 րոպե, մինչև փափկելը:
Ավելացնում ենք հավն ու սխտորը, ըստ ճաշակի աղ ու պղպեղ ցանում: Մի քանի րոպե տաքացնում ենք: Այժմ արդեն կարելի է ուտել: Վերջում ավելացնենք, որ եթե թարմ սունկ չունեք, կարող եք պահածոյացված սնկով պատրաստել։