Հարգելի ծնողներ հետևեք Երեխայի դաստիարակության այս ոսկե պատվիրաններին

Իտալացի մեծանուն մանկավաժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում: Մոնտեսորին ստեղծել է մի մեթոդ, որի հիմնական սկզբունքն է`օգնիր ինձ գործել ինքնուրույն: Ձեզ ենք ներկայացնում նրա կողմից մշակված 19 պատվիրան ծնողների համար:

1.Երեխային ուսուցանում է իրեն շրջապատող միջավայրը: 2.Եթե երեխային հաճախ քննադատում են, նա սովորում է դատապարտել: 3.Եթե երեխային հաճախ են գովում, նա սովորում է գնահատել: 4.Եթե երեխային վերաբերվում են թշնամաբար, նա սովորում է կռվել: 5.Եթե երեխայի հետ ազնիվ են, նա սովորում է արդար լինել: 6.Եթե երեխային հաճախ են ծաղրում, նա վախկոտ է լինում:

7.Եթե երեխան ապրում է ապահովության զգացումով, նա սովորում է հավատալ:8.Եթե երեխային հաճախ են անարգում, նա սովորում է մեղավոր զգալ: 9.Եթե երեխային հաճախ են հավանություն տալիս, խրախուսում, նա սովորում է ինքն իրեն լավ վերաբերվել: 10.Եթե երեխայի նկատմամբ հաճախ են հանդուրժող լինում, նա սովորում է համբերատար լինել: 11.Եթե երեխային հաճախ են ուրախացնում, նա ինքնավստահություն է ձեռք բերում:

12.Եթե երեխան ապրում է համերաշխ մթնոլորտում և իրեն պիտանի է զգում, նա սովորում է սեր գտնել այս աշխարհում: 13.Երեխայի մասին վատ մի խոսեք ոչ նրա ներկայությամբ, ոչ առանց նրա: 14.Կենտրոնացեք երեխայի մեջ լավի զարգացմանն այնքան, որ վատի համար տեղ չմնա: 15.Միշտ լսեք և պատասխանեք Ձեզ դիմող երեխային: 16.Հարգեք երեխային, որ սխալ է գործել և կարող է հիմա կամ քիչ անց ուղղել դա:

17.Պատրաստ եղեք օգնելու այն երեխային, ով փնտրում է, և աննկատ մնացեք այն երեխայի համար, որ արդեն գտել է: 18.Օգնեք երեխային յուրացնելու չյուրացրածը: Արեք դա՝ շրջապատը լցնելով հոգածությամբ, զսպվածությամբ, խաղաղությամբ և սիրով: 19.Երեխայի հետ շփման ժամանակ մշտապես դրսևորեք լավ վարքագիծ, փոխանցեք նրան ձեր մեջ եղած դրականը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика