Հեղափոխությունից հետո ժպիտը եկավ քաղաքի վրա. հիմա նորից սկսել ենք իրար չսիրել․ Հրանտ Թոխատյան։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը: Հարցին՝ թե արդյոք թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիների սպասելիքներն ու ակնկալիքներն արդարացվել են, Հրանտ Թոխատյանը նշեց.
«Աշխարհը կարող է պրոգրես ապրել, երբ նոր ուժեր են գալիս, նոր մտածելակերպ, նոր կարողություններ: Երբ սկսել էին փնովման գործընթացը, ես ասում էի՝ սպասենք ոտքի կանգնեն, հասկանան՝ ուր են եկել, որ կարողանան իրենց գիտելիքները ներդնել երկրի զարգացման համար, ցավոք այդ գործընթացը շատ երկար է տևում:
Թավշյա հեղափոխությունից հետո ժպիտ եկավ քաղաքի վրա, ջերմ, լուսավոր ժպիտ, որ հեռացել էր վարդագույն հրաշքից՝ Երևանից… Ես հույս ունեի, որ այս քաղաքի բարիությունը կվերադառնա… Գորշությունը պետք է հեռանա մեզանից: Իսկ հիմա նորից սկսել ենք իրար չսիրել, չնկատել, անտեսել: Առավել մանրամասն՝ 1in.am-ի տեսանյոթում․