Հետազոտողները պարզել են, թե որ վիտամինն է նվազեցնում մկանների թուլությունը ծերության շրջանում:

Հետազոտողները պարզել են, որ վիտամին D-ն նվազեցնում է մկանների թուլության հավանականությունը ծերության շրջանում: Նշվում է նաև, որ ողջ կյանքի ընթացքում մկանային համակարգը լավ մարզավիճակում պահելը դրական ազդեցություն է ունենում մկանների վիճակի վրա ծերության ժամանակ:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ մկանային թուլությունը գրեթե երկու անգամ ավելի բարձր է այն մարդկանց մոտ, ովքեր օրգանիզմում վիտամին D-ի պակաս ունեն: Ավելի քան 60 տարեկանից բարձր 4 հազար մարդու տվյալներն են վերլուծել, և արձանագրվել է, որ մկանների թուլությունը երեք անգամ ավելի բարձր է եղել այն մարդկանց մոտ, որոնց մոտ եղել է 25% վիտամինային անբավարարություն: Մարդիկ, ովքեր վարել են ակտիվ ապրելակերպ, ավելի քիչ հավանական է, որ կունենան թույլ մկանային ուժ և վատ կատարողականություն ծերության ժամանակ:

Ըստ բժիշկ Նիամ Ասպելի, ուսումնասիրությունները հաստատում են ճշգրտությունը հանրային առողջության ռազմավարության` մատնանշելով տարեց մարդկանց մոտ վիտամին D-ի պակասը: Տեղեկատվության հետագա հավաքումը պետք է նպաստի մեթոդների մշակմանը բարելավելու կմախքի մկանների ֆունկցիան տարեցների շրջանում:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика