Ավստրալական Մելբուրն քաղաքի 26-ամյա բնակչուհի Քեյթի Մայսոնը ծննդաբերությունից միայն ժամեր առաջ է իմացել հղիության մասին: Ինչպես գրում է The Mirror պարբերականը, կինը բժշկին է դիմել՝ գանգատվելով որովայնի ցավերից, սակայն նրան հայտնել են 35 շաբաթական հղիության մասին:
26-ամյա կինը նույն օրը տեղափոխվել է հիվադանոց և ժամեր անց լույս աշխարհ է բերել որդուն, որին անվանել է Ֆլին:
Մեյսոնը հղիության որևէ նշան չի նկատել. նրա կազմվածքը չի փոխվել, ինքնազգացողությունը չի վատթարացել, դաշտանացին ցիկլը չի խանգարվել: Կնոջ խոսքով՝ երեխայի ծննդից առաջ ինքն ալկոհոլ է օգտագործել ու սպորտով զբաղվել, քանի որ գաղափար անգամ չուներ հղիության մասին:
Ինչպես նշում է պարբերականը, Քեյթին տեղեկացրել է Ֆլինի հորը երեխայի ծննդի մասին, սակայն նա հրաժարվել է հոգ տանել փոքրիկի մասին ու մասնակցել նրա դաստիարակությանը: